Բաժիններ՝

Էջմիածնի բուժաշխատողները ծաղիկներ ու քաղցրավենիք են ստացել որպես իրենց աշխատանքի երախտիք

Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում գրառում է կատարել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք: Շնորհակալ ենք նաեւ այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը: Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնություններ»․- նշել է քաղաքապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031