
Ռուս գիտնականներին հաջողվել է սեկվենավորել կորոնավիրուսի ամբողջական գենոմը

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը:
Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
«SARS-CoV-2-ի օպերատիվ գենետիկական անալիզը բացառիկ կարևորություն ունի նոր տիպի կորոնավիրուսի էվոլյուցիայի, տարածման դինամիկայի գնահատման տեսանկյունից: Այս կորոնավիրուսը նոր է մեզ համար, այդ պատճառով չափազանց կարևոր է որոշել դրա տարածման ճանապարհը, փոփոխությունները: Այս տեղեկությունը կօգնի պատվաստանյութի և կորոնավիրուսի բուժման հակավիրուսային պրեպարատների մշակման գործում»,-հայտարարել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: