Բաժիններ՝

Կորոնավիրուսով ախտորոշված դպրոցահաս երեխայի ընկերները և ծնողները մեկուսացվել են. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ դպրոցահասակների շրջանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, բացի մարտի 14-ին գրանցված դեպքից։

Ըստ նախարարի, կորոնավիրուսով ախտորոշված երեխայի դասընկերներն իրենց ծնողների հետ մեկուսացված են, նրանք գանգատներ չունեն, և բոլորի առողջական վիճակը լավ է։

«Եթե մենք այդ թեստը չանեինք, և երեխան տանը ջերմություն ունենար, և ջերմությունն իջեցնող հաբով նրա ջերմությունը իջեցնեին, շատ հնարավոր է, որ մենք ընդհանրապես այդ վարակի մասին չիմանայինք։ Ուրիշ երկրների թվերը որ նայում ենք՝ այդ տարիքի անձանց շրջանում որևէ լուրջ դեպք չկա, այսինքն՝ 30-ից ցածր տարիք ունեցողների դեպքում ծանր դեպք չկա»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031