«ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին
Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեկատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։ Մինչդեռ, այդտեղ են գտնվում նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ում անհրաժեշտ է հատուկ սնունդ։ Այդ հարցի լուծումը հնարավոր չէ կազմակերպել հիմնարկի սննդի միջոցով։
Ըստ այդմ, քաղաքացիները խնդրում են, որ այն դեպքում, եթե որևէ կերպ այս պահին հնարավոր չէ լուծել հանձնուքների խնդիրը, միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հիմնարկների տարածքներում գործող խանութների միջոցով հարցը կարգավորվի։
Նախարարին խնդրել եմ հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել վերը նշված առաջարկությունը և, ելնելով ստեղծված բարդ իրավիճակից, ընդունել ու իրականացնել այն։
Այս մասով ևս՝ պատասխան ստանալուն պես այն կտեղադրվի համացանցում»։
ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության…
Gepostet von Edmon Marukyan am Donnerstag, 19. März 2020