Բաժիններ՝

«Բավարիա»-ն և Նոյերը չեն կարողանում նոր պայմանագիր ստորագել

Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է հեռանալ ակումբից:

Այս մասին գրում է գերմանական Bild-ը: Նոյերի պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ ավարտվում է: Այժմ կողմերը սկսել են բանակցել, սակայն չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ պայմանագրի ժանկետների վերաբերյալ: Նոյերը ցանկություն ունի առավել երկար մնալ «Բավարիա»-ում, սակայն ակումբը նոր դարպասապահ ունի և հիմնական կազմում չի տեսնում Նոյերին:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: «Բավարիա» տեղափոխվեց 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս