Բաժիններ՝

Որո՞նք են հեռավար աշխատանքի համար լավագույն հավելվածները

Աշխարհի զգալի մասն այս օրերին գտնում է կարանտինային ռեժիմում։ Արտակարգ իրավիճակ է նաև Հայաստանում, և հեռավար աշխատանքը դառնում է ավելի քան արդիական։ 168.am-ն անդրադարձել է անաղմուկ զանգերի հայկական համակարգին, որը Forbes  ամսագրի կողմից ճանաչվել է տնից աշխատելու լավագույն ծրագրերից մեկը։

Կան մի շարք հավելվածներ, որոնք թույլ են տալիս աշխատել և կազմակերպել դասապրոցեսը՝ առանց տնից դուրս գալու։

Slack

Հիանալի է խոշոր ընկերությունների ներսում հաղորդակցման համար, քանի որ այստեղ կարող եք կարգավորել մի քանի ալիք հատուկ աշխատակիցների համար: Արագացնում է կապի գործընթացը, քանի որ աշխատակիցները կարիք չունեն փոստն օգտագործել կանոնավոր: Հասանելի է սմարթֆոններում և համակարգիչներում և աջակցում է նամակագրության համար անհրաժեշտ բոլոր գործառույթները՝ չաթեր, անձնական հաղորդագրություններ, փաստաթղթերի փոխանակում և հիշեցումների ստեղծում:

Trello

Առաջադրանքի կառավարիչ, որը թույլ է տալիս ձեզ դասավորել նախագծերը «դարակներում», որոնց միջոցով կարող եք հետևել բոլոր գործընթացներին և արագ կատարել անհրաժեշտ փոփոխությունները: Առկա է բոլոր հարթակներում:

Zoom

Ծառայություն, որի մասին արդեն կատակում են, որ, եթե չլիներ կորոնավիրուսը, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Խմբային զանգերի պլատֆորմը ստացել է ժողովրդականության կտրուկ թռիչք, քանի որ դրա միջով սկսեցին անցնել դասընթացները և աշխատանքային հանդիպումները:

Zoom-ի հիմնական առանձնահատկությունը 100 մասնակիցների միաժամանակյա խոսակցության աջակցությունն է:

Chrome Remote Desktop

Պարզեցնում է համակարգչի հետ  հեռավոր փոխգործակցությունը՝ թույլ տալով ցույց տալ գործընկերներին, թե ինչ է կատարվում ձեր համակարգչի էկրանին։ Գործընկերներն իրենց հերթին կարող են դիտել էկրանի ձայնագրություններն իրենց համակարգչից, սմարթֆոնից կամ պլանշետից:

Adobe Acrobat

Բացի մի շարք հիմնական գործառույթներից, Acrobat-ը հնարավորություն է տալիս ստորագրություն և/կամ ձեր անունը տեղադրել փաստաթղթերի թվային տարբերակների վրա: Սա լուծում է աշխատանքային հոսքի որոշ խնդիրներ գրասենյակային տպիչից հեռու:

CamScanner

Հավելվածը հնարավորություն է տալիս սկանավորել փաստաթղթերը՝ օգտագործելով սմարթֆոնի ֆոտոխցիկը: Առկա է՝ ինչպես iOS-ի, այնպես էլ՝ Android-ի համար: Սկանավորված ֆայլերը վերածվում են PDF-ի։ Հավելվածի միջոցով դուք կարող եք անմիջապես տպել դրանք կամ ուղարկել դրանք այլ օգտվողների:

SAP Jam Collaboration

Սա ավելի բարդ հարթակ է։ Jam Collaboration-ը ամպային սոցիալական ցանց է ընկերության աշխատակիցների համար, ինչը նրանց հնարավորություն է տալիս շփվել գործընկերների հետ և փոխանակել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը նախագծերի վրա աշխատելու համար: Աշխատողները կարող են փոխանակել փաստաթղթեր կամ առաջարկություններ թեմայի վերաբերյալ՝ առանց նշանակման կամ էլ. նամակներ ուղարկելու:

Հիմա տնից դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ դեպքերում։  Հետևաբար՝ աշխատանքային գործընթացները կազմակերպելու վերաբերյալ խորհուրդներից բացի, մենք խորհուրդ ենք տալիս կարդալ մեր նյութն այն մասին, թե ինչ կարող եք անել տանը կարանտինի օրերին: https://168.am/2020/03/17/1274647.html

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս