
«Ես արտասվում էի պարտություններից հետո, իսկ ոմանք ծիծաղում էին և որոշում՝ ուր են գնալու խաղից հետո»․ Ֆաբրեգաս

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալում» զգացած ճնշման և լոնդոնյան ակումբից հեռանալու պատճառների մասին:
«Ես ավագն էի և միշտ զգում էի ահռելի ճնշում: Ես ստիպված էի թիմին հասցնել հաղթանակների: Ես ամեն ինչ տվեցի: Երբեմն պարտություններից հետո գալիս էի տուն և լաց լինում:
Ես տառապում էի, անքուն գիշերներ անցկացնում: Կային դեպքեր, երբ պարտությունից հետո ավտոբուսում լիովին կոտրված էինք և լսում էիք, թե ինչպես են որոշ խաղացողներ ծիծաղում և քննարկում, թե ուր են նրանք գնալու խաղից հետո:
Վերջին երկու-երեք տարվա ընթացքում ես զգացի, որ Ռոբին վան Պերսին և Սամիր Նասրին միակ խաղացողներն էին, ովքեր ինձ հետ նույն մակարդակի վրա էին: Ես չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, դա հենց այն է, ինչ ես զգացի այդ ժամանակ:
Երբ ես տեսա որոշ խաղացողների պահվածքը, ես ցանկություն ունեի նոր բան փորձելու: Եթե չլիներ դա, ապա ես չէի լքի «Արսենալը»»,- ասել է Ֆաբրեգասը Arseblog-ի պոդկաստում:
Ֆաբրեգասն «Արսենալի» կազմում խաղացել է 2003-2011 թվականներին:
Սիրարփի Աղաբաբյան