Բաժիններ՝

Նարեկ Դուրյանը հանրությանը հորդորում է մնալ տանն ու պահպանել սահմանված կանոնները

Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը հորդորում է բոլորին մնալ տանն ու այդպես պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:

Դուրյանն այս մասին տեսաուղերձ է զետեղել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Զարմանալի բան է այս կյանքը. մարդը Լուսնի վրա ման է եկել, հիմա մտածում է թռչել Մարս: Հանկարծ հայտնվում է անտեսանելի միկրոսկոպիկ ինչ-որ երևույթ, որը բոլորիս խառնում է իրար: Ոչինչ: Հենց այն պատճառով, որ ման ենք եկել Լուսնի վրա, հաղթելու ենք»,- նշում է Նարեկ Դուրյանն ու հավելում, որ մեր անելիքը շատ պարզ է. անհրաժեշտ է պահպանել սահմանված կանոնները՝ հնարավորինս քիչ դուրս գալ, հեռավորություն պահպանել և համապատասխան ձեռնոցներ կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031