
«Բարսելոնան» կհրաժարվի 8 ֆուտբոլիստից

«Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել թիմի ութ խաղացողների հետ կապված առաջարկները:
Մրցաշրջանի ավարտին կատալոնական ակումբը մտադիր է ուժեղացնել իր կազմը և երկուսից հինգ նորեկներ հրավիրել հարձակման, կիսապաշտպանության և պաշտպանության դիրքերում:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված մրցաշրջանի դադարը լրջորեն կանդրադառնա ամռանը կապտանռնագույնների ֆինանսական հնարավորությունների, ինչպես նաև՝ շուկայի առանձնահատկությունների վրա:
Հետևաբար՝ «Բարսան» մտադիր է իր խաղացողներին առաջարկել այլ թիմերի. խոսքը գնում է և՛ վաճառքի, և՛ փոխանակման մասին:
«Կամպ Նոուից» կարող են հեռանալ Իվան Ռակիտիչը, Արթուրո Վիդալը, Սամուել Ումտիտին, Մարտին Բրեյթվայթը, Ֆիլիպե Կոուտինիոն, Ջունիոր Ֆիրպոն, Անտուան Գրիզմանը և Նետոն:
Սիրարփի Աղաբաբյան