Բաժիններ՝

Սևաբերդի ջրամբարում ձկներ են սատկել. տեղեկությունը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի ձկները սատկել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է օգտատեր Տիգրան Առաքելյանը:

Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ ջրամբարի ափին բազմաթիվ սատկած ձկներ կան:

«Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք է պարզեն՝ սա ի՞նչի արդյունք է»,- գրել է նա։

Օգտատիրոջ հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարությունը փոխանցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդեն զբաղվում են խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում

Սա էսօրվա նկարած ա։ Սեւաբերդի ջրամբար։ բնապահպանները եւ իրավապահները պետքա պարզեն, սա ինչի արդյունք ա։

Gepostet von Տիգրան Առաքելյան am Donnerstag, 26. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս