Բաժիններ՝

Տղամարդը ավտոբուսում երկու ուղևորուհիների պայուսակներից դրամապանակ էր հափշտակել

Մարտի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 19.30-ի սահմաններում մի տղամարդ ավտոբուսում, օգտվելով նեղվածքից, երկու ուղևորուհիների պայուսակներից դրամապանակ էր հափշտակել։

Կանայք չէին նկատել, բայց նրա կասկածելի վարքը չէր վրիպել ոստիկանների ուշադրությունից. Աբովյան փողոցում ավտոբուսից իջնելիս բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իրավապահները բաժնում պարզեցին կասկածյալի ինքնությունը՝ Ամիրյան փողոցի բնակիչ էր, 32 տարեկան։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Գողոնը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս