![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԳՆ-ն Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է օգտվել մարտի 19-ի Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթի
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1009107.jpg)
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, հորդորում է օգտվել մարտի 19-ին կայանալիք Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթից: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եգիպտոսում մեր դեսպանատունը հայտնել է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50 տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխից Երևան չվերթ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, երբ մարտի 19-ից հետո կիրականացվի հաջորդ չվերթը դեպի Երևան։ Այսպիսով, մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել հենց այդ չվերթից»,- ասաց Նաղդալյանը:
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ չվերթով Երևան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին շտապ կապ հաստատել դեսպանության հետ՝ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], թեժ գծով՝ +201207050580, Viber՝ +201207050580, WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։