Բաժիններ՝

I Love Abovyan անգլերեն գրության համար նախատեսված դատն այսօր չի կայացել

Տեղեկացրել էինք, որ Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Աբովյանի համայնքապետարանի՝ I Love Abovyan անգլերեն գրության համար։ Խոսքն Աբովյան քաղաքում տեղադրված I Love Abovyan ցուցանակի մասին է։  Այսօր՝ մարտի 18-ին հրավիրված դատական նիստը չի կայացել։

168.am-ի հետ զրույցում Աբովյանի համայնքապետարանից հայտնեցին, որ դատը հետաձգվել է՝ կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ։

Իսկ դատարանը դեռևս ծանուցագիր չի ուղարկել այն մասին, թե դատը մինչև երբ է հետաձգվել։

Նշենք, որ մարտի 5-ինլրագրողների հետ զրույցում Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանն ասել էր․

«Մարտի 18-ին մենք դատական գործընթաց ունենք: Չգիտեմ՝ սա քաղաքակա՞ն է, ուղղորդվա՞ծ է, թե՞ ինչ: I Love Abovyan դեկորի համար որոշ մարդիկ մեզ դատի են տվել՝ հիմնավորելով, որ կոպտորեն խախտել ենք «Հայոց լեզվի մասին» օրենքը, գրվածքը հայատառ չէ: Ես ու մերաշխատակազմի քարտուղարը ստիպված գնում ենք դատարան՝ հիմնավորելու, որ մենքհայ տառերի, Մեսրոպ Մաշտոցի դեմ ոչինչ չունենք, դա քաղաքային դեկոր է, որն ընդունված է թե՛ ՀՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում: Մենք հանցանք չենք գործել։ I Love Abovyan-ը համայնքի միջոցների հաշվին չի տեղադրվել, այն տեղադրվել է համայնքի սրտացավ քաղաքացիների կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս