Բաժիններ՝

ԱԳՆ-ն արտերկրի ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապի մեջ լինել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Այս մասին մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում մշտական կապ պահպանել արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով, որոնց մեծ մասը հասանելի է նաև հավելվածների միջոցով»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ պահպանել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հետ՝ 055620111 թեժ գծի հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031