Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում:
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստենտավորման գնագոյացման ու դրա հիմնավորման հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ շտապ կարգով հոսպիտալացվել է «Russua Today» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Mash տեղեկատվական հարթակը:
Ինչո՞ւ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը. նախարարը պարզաբանում է
168.am-ի հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ իրենք առաջին հերթին աշխատում են հոսանքը վերականգնելու ուղղությամբ, քանի որ բոլոր 80-90 հաշվիչներն այրվել են, ու նաև մի քանի հարկի մալուխներ են շարքից դուրս եկել ամբողջությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:
Թեհրանը պատրաստ է դիմել վճռական միջոցների, ներառյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալն այն դեպքում, եթե Եվրոպան Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների խախտման վերաբերյալ գործն ուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնապահները հունվարի 22-ին փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ Կառավարության որոշման դեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:
«Մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ ԱԺ հանձնաժողով չենք կարող ստեղծել, քանի որ դա խնդիր է ստեղծելու, որովհետև այդպիսով մտնելու ենք Երևանի ավագանու գործառույթների մեջ: Բերում ենք բովանդակային փաստարկներ, ինչին ի պատասխան՝ պարոն Մարուքյանն ասում է, թե մենք ուզում ենք կոծկել կոռուպցիան: Մենք պատասխանում ենք, որ չենք ցանկանում կոծկել կոռուպցիան, այլ կողմ ենք, որ հարցը քննարկվի Երևանի ավագանիում: Մի տեսակ աբսուրդ չէ՞, երբ պատգամավորը մեկ այլ պատգամավորի խոսելու ժամանակ մոտենում է նրան և սկսում ընդհատել, հիմա հարց՝ այստեղ ո՞վ է ում ճնշում»:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ փոխվեց, ու Գրիգորյանը ազատ արձակվեց` չհեռանալու մասին ստորագրությամբ: Բայց այս մեկ շաբաթում Գրիգորյանի վիճակում դրական տեղաշարժ չկա: Ըստ փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել և 24-ժամյա ռեժիմով օգտվում է թթվածնային սարքից:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:
Այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը նախկիններին կարոտել է և նրանց հետ կարող է գնալ սուրճ խմելու:
Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։
168.am-ը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ:
ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում է տեղի ունեցել Չինաստանում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե «ԼՀԿ-ն ընդդիմություն է խաղում», ասաց, որ այդ ամենն ուղղակի աբսուրդ է:
Հունվարի 22-ի, 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Ինչու՞ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է։
«Ձեր վարքագիծն այլևս անտանելի է». Մանե Թանդիլյանը՝ «Իմ քայլին»
Պեկինի բնակիչները դեղատներում, սուպերմարկետներում եւ հիվանդանոցներում ակտիվորեն պաշտպանադիմակներ են գնում Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման ֆոնին:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» եւ «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու եվ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ խորհրդարանում այլընտրանքային կարծիքն ու խոսքը չեն հանդուրժում: Ըստ նրա, երբ ԼՀԿ-ն ԱԺ-ում երեկ դեմ արտահայտվեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին, իշխանական խմբակցության անդամներն իրենց մեղադրեցին պետական շահին դեմ գնալու մեջ:
«Հայաստանը ոչ միայն բոլորիս, այլև մեզանից առաջ ապրած ու մեզանից հետո ծնվելիք սերունդների ինքնությունն ու արժանապատվությունն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով հունվարի 22-ին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:
Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին:
168 Մամուլի տեսություն
Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։