Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի. Թրամփ

ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում է տեղի ունեցել Չինաստանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում։

«Մենք իրոք պլան ունենք, եւ կարծում ենք, որ այն կկատարվի շատ լավ: Այն արդեն իրագործվում է շատ լավ»,- Միացյալ Նահանգների նախագահի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով մարդու հիվանդանալու առաջին գրանցված դեպքի մասին:

Ավելի ուշ ԱՄՆ-ի իմունիզացիայի եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Նենսի Մեսոնիեն հայտնել է, որ, իրենց գնահատմամբ, երկրում հիվանդության տարածման հավանականությունը ցածր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031