Բաժիններ՝

Մարգարիտա Սիմոնյանին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ շտապ  կարգով հոսպիտալացվել է «Russua Today» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Mash տեղեկատվական հարթակը:

Նշվում է, որ լրագրողն իրեն վատ է զգացել ՌԴ նախագահի աշխատակազմի շենքում խորհրդակցության ժամանակ:

Տելեգրամ-ալիքի տվյալներով՝ ներկայումս Մ. Սիմոնյանը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական կենտրոնում:

Բժիշկները հայտնում են, որ սրտի հետ կապված խնդիրներ վերջինիս մոտ չեն հայտնաբերվել: Այժմ Մարգարիտա Սիմոնյանը հատուկ հետազոտություններ է անցնում:

168.am-ը փորձեց Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական կենտրոնից տեղեկանալ հայտնի լրագրողի առողջական վիճակի մասին: Մեր տեղեկությունը, որ Մ. Սիմոնյանը գտնվում է իրենց մոտ, չհերքեցին, բայց և ասացին, որ որևէ տեղեկատվություն չեն տրամադրում:

Հ.Գ. Ավելի ուշ Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Ամանորյա տոներից հետ չեկած ԶԼՄ-ների հրապարակումների հետ կապված՝ այն մասին, որ ես սրտի տագնապ եմ ունեցել, հայտնում եմ, որ ես չունեմ ու չեմ կարող սրտի տագնապ ունենալ այն պարզ պատճառով, որ սիրտ չունեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս