Բաժիններ՝

Հրդեհ շարժական արագ սննդի կետում

Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող շարժական արագ սննդի կետի գեներատորում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։23-ին, մարվել՝ 11։35-ին:  Գեներատորն ամբողջությամբ այրվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031