ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Հունվարի 21-ին ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեցին 2019 թվականին կատարված աշխատանքները։ Խորհրդակցությունը վարում էր ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010-45-02-02, 093-33-11-53 հեռախոսահամարներով։
Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 22-ին, ժամը 03:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 4/4 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչները բացակայում են) առկա խնդրի հետևանքով ջրալցվում է մեկ այլ բնակարան:
Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր. Նիկոլ Փաշինյան
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:
Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում։
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են: Եւ այն, որ դրանք արհեստական են բարձրացնում, դրանում կասկած չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 644 հազար 100 դրամ, մինչդեռ նույն տարվա հոկտեմբերին այն արժեցել է 630 հազար դրամ:
Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների շրջանակում որոշում է կայացվել ստեղծել վերլուծական վարչություն, որի պետ է նշանակվելու հարկայինի միակ կին ղեկավարը՝ Կարինե Ներսիսյանը, ով ներկայումս Հրազդանի հարկայինի պետն է։
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կիրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է: Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգամավորների վարքագիծը եւ «պատժեն»:
Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Հայաստանի շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում բեկումնային պահ է համարում Մարիա Կուրսովայի հետ խաղում տոնած հաղթանակը:
Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում է հիվանդության տարածումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին մի քանի օրերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զգուշացումներ են ստացել այն մասին, որ կրճատումներ են տեղի ունենալու ընկերությունում: Մարդկանց բացատրվել է, որ ստիպված է «Գազպրոմն» այդ քայլին գնալ, քանի որ կա՛մ պետք է գազի գինը բարձրացնեն, կա՛մ կրճատումներ անեն առայժմ մոտավորապես 10 տոկոսի չափով:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հունվարի 22-ին, կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:
«Հրապարակ» թերթը գրում է. «2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար, չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին եւ Մայրապետյանին պատկանող Հ2-ին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
«Փաստ» թերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու: Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց:
«Ինչպես երեւում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում: «Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության: