Բաժիններ՝

«Կա Ժիրինովսկին, կա ՌԼԴԿ-ն, չկա Ժիրինովսկին…». Պուտին

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հնարավոր է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմա՞ր է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Լիպեցկում հասարակայնության հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցների համապատասխան հարցին: Ընդսմին նա իր դիրքորոշումը բացատրել է երկրում բազմամյա փորձ ունեցող կուսակցությունների բացակայությամբ: «Նույն Եվրոպայում առանձին կուսակցություններ գոյություն ունեն հարյուրամյակներով:

Իսկ մեզ մոտ, որպես կանոն, կուսակցությունը կապված է կոնկրետ մարդու հետ»,- ասել է նախագահը եւ որպես օրինակ նշել Վլադիմիր Ժիրինովսկուն: «Կա Ժիրինովսկին, կա ՌԼԴԿ-ն, չկա Ժիրինովսկին…»,-նշել է Պուտինը՝ չավարտելով նախադասությունը: Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը՝ «իր հսկայական տարածքով, բազմադավանությամբ, մեծ թվով ազգերով, ժողովուրդներով, ազգություններով, կարիք ունի ամուր նախագահական իշխանության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս