Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի 53 հասցեում գտնվող 199.1քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով կտրամադրվի «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին մայիսի 22-ին գումարված հերթական նիստում:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել իր կիսապաշտպան Պոլ Պոգբայից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Քո ասելով չի իմ սուս մնալը»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս խոսքերով դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք չէին ընդունում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները:
15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողներին, սակայն, չի գոհացրել որոշումը. նրանք փակել են ինստիտուտի մուտքի ու հետնամուտքի դռները և չեն թողնում հանձնաժողովի անդամներին դուրս գալ։ Նրանք պահանջում են հենց այսօր ընտրված ռեկտորի հրաժարականը։
Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի ուշ հանդես եկավ ելույթով, հետո դիմեց դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած քաղաքացիներին՝ խնդրելով ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Հայտնի է դարձել, թե որ մարզիչների թեկնածություններն է դիտարկում «Յուվենթուսը» Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինման համար, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ընտրությունն օրինական էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը, ով այս պահին գտնվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ փակ դռների հետևում։
«Տեղի է ունեցել ընտրություն, ռեկտորի անձի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Ինքս օրինավոր մարդ եմ, եթե կա ընտրություն և արդյունք, ապա դրանց ենթարկվում եմ, բայց երբեք չեմ ենթարկվի որևէ ճնշման իմ անձի հանդեպ՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է այն լինում»,- հավելեց Ռ. Բաբայանը։
Մայիսի 21-ին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքի հաղթանակի հրապարակում հանդիպել է բնակիչների հետ:
Եվրոպայի լիգայի եզրափակչին չեն մասնակցի նաև հայկական ազգանուն ունեցող եվրոպացիները: Այս մասին հայտնում է BBC-ն: Ադրբեջանը որոշել է վիզա չտրամադրել բոլոր այն մարդկանց, ում ազգանունն ավարտվում է յան-ով:
Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր։ Այն անցավ թեժ մթնոլորտում. ներկա ուսանողներն իրենց մտահոգությունները հայտնեցին նիստի անդամներին՝ միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի առնչությամբ։
«Չի կարելի նման հայտարարություն անել: Ի վերջո, բացի այն, որ շատ խախտումներ կան դատական համակարգում, բայց չէ՞ որ շատ մարդիկ նաև արդարադատություն են գտնում այդտեղ: Չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում, այս ամենն ինչի՞ համար է և ի՞նչ արդյունք է տալու: Ի վերջո, բոլորին անխնա հեղինակազրկելն ինչի՞ է հանգեցնելու»:
«Բարսելոնայի» և «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Ժոզե Մոուրինիոյին համարում է ավելի լավ մենեջեր, քան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987թ.)։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդարդառնալով ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կոչին, թե՝ եթե որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի մասին փաստեր ունեք, կոչ եմ անում անհապաղ հրապարակել», գրում է. «Եվս մեկ հակասահմանադրական նախաձեռնություն, փաստորեն վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները լուծարվում են»։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին:
«Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք ունենք ստորագրահավաքը արված, հայտարարության տեքստը պատրաստ, բայց նիստ չենք կարողանում գումարել»:
Ռուս հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը նշել է, որ չի մեկնելու «Արսենալի» և «Չելսիի» միջև կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, քանի որ բարկացած է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու փաստից:
Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից իրեն ուղղված քննադատություններին՝ նշելով, որ Հ. Ալումյանը մեկ տարի առաջ քննադատում էր նախկին իշխանություններին։
Ապրիլի 28-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու:
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու հարցը լուծվել է, սակայն քննարկումները չեն դադարում:
Դատական համամակարգի վիրահատական փոփոխություններին վերաբերող ելույթի ընթացքում վարչապետի այս հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատական համակարգի վերաբերյալ մտահոգությունները:
Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: