Բաժիններ՝

Քննարկվել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանը և համակարգմանն ուղղված մի շարք հարցեր։

Մասնավորապես՝  հստակեցվել են նախատեսվող միջոցառումների ծրագիրը, պատասխանատու և աջակցող գերատեսչությունների գործառույթները, ինչպես նաև տոնակատարությունների բովանդակային, թեմատիկ, խորհրդանշական և արարողակարգային բաղադրիչները։   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս