ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը. Աննա Նաղդալյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու Ստանիսլավ Զասի թեկնածությունը 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար»,- ասաց Նաղդալյանը։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031