Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսիելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել է, որ ընդդիմությանն առաջարկել է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը:
«Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով»։
Մայիսի 21-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ առկա է գազի արտահոսք։
Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել՝ խնդրով, որ իրենց նախընտրելի դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը: Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը: […]
Աբորտների իրավունքի սահմանափակման դեմ երթեր են տեղի ունեցել ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիյադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանը իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից:
Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 200-ը՝ տուժել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Այդ մասին հայտնել է Straits Times թերթը՝ վկայակոչելով Ջակարտայի նահանգապետ Անիս Բասվեդանին:
Դատարանների մուտքերը փակելու կոչը, ըստ նրա, որևէ մեկը Հայաստանում չկա, որ դրական գնահատի՝ այն իմաստով, որ դա հնչում է իշխանության կողմից, որն ունի սեփական լծակները: «Դատական իշխանությունն ինքնին առանձին իշխանություն է, և մեր երկրում երեք իշխանություններն էլ՝ օրենսդիր, գործադիր և դատական, ձևավորվում են ՀՀ Սահմանադրության համաձայն, միմյանցից անկախ են և ունեն համապատասխան փոխվերահսկողության մեխանիզմներ: Դրանում է ժողովրդավարությունը: Եվ դրական իմաստով ընկալում չէր կարող լինել»:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համակարգի տարածքային այլ ստորաբաժանումների գործընկերների նման, ամենօրյա հետևողական պայքար են մղում ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումն ընդունել են ծափահարություններով: Մարզումից առաջ Մխիթարյանն ակումբակիցներին հայտնել է, որ չի մեկնելու Բաքու:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական) – հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։ Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի ևս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ միգուցե կարգապահական վարույթ հարուցվի:
Մենք տեսանք, որ Հին Հայաստանում վերջին տարիներին գրաֆիթիի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Նոր Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներից միայն մենք ենք, որ բերման ենք ենթարկվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, եւ դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն:
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին:
Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին (ՔԿ) հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ զինհաշմանդամության թոշակից և այլ արտոնություններից զրկված մի շարք անձանց գործերով:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թավշյա հեղափոխության ժամանակ մենք փողոցում էինք ոչ միայն Սերժին, այլ նաև ստի ու կեղծիքի վրա հիմնված ամբողջ քաղաքական դաշտին ու իշխող էլիտային մերժելու համար։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, եւ պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել: Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ եւ շարժական գույքի տեսքով:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: