Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային թիմի ավագը դարձնել, որպեսզի նա մնա

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել իր կիսապաշտպան Պոլ Պոգբայից:

Ինչպես հաղորդում է ESPN-ն, «Կարմիր սատանաները» պատրաստ են ֆրանսիացի կիսապաշտպանին առաջարկել ավագի թևկապը՝ հուսալով, որ նա կհամաձայնի մնալ ակումբում:

Պոգբայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021թ. հունիսին:

Ավարտված մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 46 հանդիպումներում դարձել է 16 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբան հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031