Բաժիններ՝

Ուկրաինացիների մեծ մասն արմատական փոփոխություններ է սպասում երկրում. հարցում

Ուկրաինայի բնակիչների շուրջ 87 տոկոսն սպասում է, որ երկրում տեղի կունենան արմատական փոփոխություններ: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 22-ին:

«Երկրում շարունակում է աճել արմատական փոփոխությունների պահանջը (87 տոկոս): Միայն 5 տոկոսն է հանդես գալիս իրադրության կայունացման, 6 տոկոսը՝ անցյալին վերադառնալու օգտին»,-ասված է «Ռեյտինգի» կայքում զետեղված հարցման տեքստում:

Հարցման տեքստում նշվում է, որ փոփոխությունների օգտին հանդես է գալիս տարիքային, տարածաշրջանային եւ էեկտորալ բոլոր խմբերի բացարձակ մեծամասնությունը: Հարցումը 2019 թվականի մայիսի 16-ից մինչեւ 21-ն անցկացվել է ամբողջ Ուկրաինայում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքների:

Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը:

Ավելի վաղ «Ռեյտինգը» հրապարակել էր մեկ այլ հարցման արդյունքները, որոնց համաձայն, Ուկրաինայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը երկրում իրադրության բարելավում է սպասում առաջիկա ամիսներին. իսկ յուրաքանչյուր հինգերորդն սպասում է իրադրության վատացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս