Վերջերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի հայկական համայնքի «Լույս» կազմակերպության հիմնադրման 30 ամյակը:
Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից և ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել:
Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։
«Չեմ կարող ասել՝ ինչին են միտված, քանի որ նման երևակայությամբ խնդիրներին մոտենալու ձեռագիր չունեմ։ Հենց մեր վարչապետն է հայտարարում՝ «իրեն թվում է», կամ՝ «ինքը կարծում է»… առանց փաստերի։ Այս պահին չեմ կարող ասել՝ ինչին է միտված. որոշ ժամանակ անց կլինի հստակ պատկերը։ Բայց եթե մենք ունենք ներսում խնդիր ու պառակտվում ենք, դա չի կարող լավ լինել մեր երկրի ու պետականության համար»։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ոչ միայն չեն թուլացել և ռեյտինգը ոչ միայն չի նվազել, այլ վարչապետն այսօր ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ամիսներ առաջ էր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր բոլոր երեխաներն ընդունել են բոլոր տարիքային պատվաստումները:
Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում մայիսի 28-ից կկատարվեն փոփոխություններ:
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել էր ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, որը դարձել էր թուրք իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Սիրիլ Ռամաֆոսային՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնած «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդին:
Բարձրագույն դատական խորհրդում մայիսի 22-ին մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը:
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մայիսի 20-ին այցելել է Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ հանդիպումներ է անցկացրել Terra Hexen, EWS Legal, WISEMONT, MGM HR Solutions, PerfectHouse, Listonic LTD, Okularow LTD ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան:
Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն-թանգարանում (Raiņa un Aspazijas māja) մայիսի 21-ին տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ռուսաստանաբնակ հայ հայտնի գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը և իր ստեղծագործությունների լատիշերեն թարգմանություններին, որը լատվիական «Յանիս Ռոզե» հրատարակչության հետ նախաձեռնել և կազմակերպել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս):
«Ամենամեծ վտանգն այն է, որ պետության ղեկավարն ադեկվատ չէ։ 30 տարի Հայաստանի բոլոր իշխանություններն ու ընդդիմությունը հայտարարել են և իրականությունը ներկայացրել, որ տարածաշրջանի սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Այսօր Փաշինյանը, որը Ալիևին կիրթ ու նորմալ է համարում, իրականացնում է մի քաղաքականություն, որը Հայաստանի ու Արցախի շահերին դեմ է»։
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի:
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարաշածրջաններում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքում շուրջ 250 կարիքավոր ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր։
Լավ, ենթադրենք, թե այդ տեղեկություններն անպայման հրապարակվեցին, ինչպե՞ս եք ստուգելու դրանց իսկությունը, ունե՞ք արդյոք այդքան մարդկային, իրավական ու տեխնիկական ռեսուրսներ, թե՞ ձեզ պետք չէ ստուգել տեղեկությունները, 37 թվի տրոյկաների օրինակով մի բան կհորինեք ափալ-թափալ ու դատ ու դատաստան կտեսնեք՝ ըստ ձեզ՝ մեղավոր դատավորների հետ։
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն մայիսի 22-ին հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի և բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վիեննայում մայիսի 20-ին մեկնարկել են Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ մայիսի 27-ին ժամը 16:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:
Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի կողմից ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի:
Ընկերությունը, որը Huawei-ին տրամադրում է լիցենզիաներ Kirin չիպերի բջջային պրոցեսորներ ստեղծման համար, խզել է կապն ընկերության հետ: Kirin չիպերի հետագա ստեղծումը վտանգի տակ է:
«Ադրբեջանում բոլորի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և Արցախ-Հայաստան ներքին տարաձայնությունների քննարկման շուրջ։ Հայկական կողմից նրանք ինչ-որ ազդակներ են բռնում և ուռճացնում՝ բնականաբար, փորձելով այդ ամենն օգտագործել քարոզչական նպատակով՝ ծառայեցնելով իրենց շահերին»:
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի մայիսի 22-ին կայացած արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր ժամեր շարունակ փակել էին ինստիտուտի ելքերն ու մուտքերը՝ բողոքելով ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության դեմ, ընդունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը:
Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: