Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանին. «Քո ասելով չի իմ սուս մնալը». aravot.am

«Քո ասելով չի իմ սուս մնալը»,-  aravot.am-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս խոսքերով դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք չէին ընդունում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները:

«Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին:

Երբ Հայկ Սարգսյանը վիճակագրություն էր ներկայացնում խաղադրույքների վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նրա ելույթը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մի ընդհատեք, պարոն Սիմոնյան ջան»:

«Չեմ ընդհատում, հուշում եմ»,-հակադարձեց Ալեն Սիմոնյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս