Հաճախ չեն կարողանում նաև ընկալել, որ ի դեմս Փաշինյանի, իրենք ընտրել են վարչապետ, ոչ թե դիկտատոր, որը կանգնած է ցանկացած օրենքից վեր, և կարող է կամայական ուժային գործողությունների գնալ մի երկրում, որից ամբողջ աշխարհը հիմա օրինակելի ժողովրդավարական զարգացումներ է սպասում։
Այսուհետ լիցենզավորվող բոլոր բժշկական հիմնարկները կստուգվեն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության եզրակացության քննարկման ժամանակ:
Բանավեճին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ հարիր չէ ինչ-որ բառերի կամ խոսքերի հետ կապված ավագանիում քննարկում անել. «Սա, ի վերջո, ավագանին է»:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց «ՀՀ-ում առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ՝ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ» ՀՊ ընթացիկ եզրակացությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու ԱԱԾ-ի որոշ ներկայացուցիչներ տարբեր կերպ են պատկերացնում ԱԱԾ-ի դերը ժողովրդավարական Հայաստանում: Այս մասին Դանիել Իոաննիսյանն այսօր հայտարարեց Մեդիա կենտրոնում հրավիրված`«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ:
Ինչի՞ հիման վրա է այդպիսի համարձակ հայտարարություն անում հարգարժան պարոն դեսպանը:
Մայիսի 21-ին Արցախի մի շարք քաղաքական ուժերի և առանձին գործիչների մասնակցությամբ Ստեփանակերտում կայացել է ժողով, որի ընթացքում նրանք Արցախում միացման քաղաքական օրակարգի վերահռչակման վերաբերյալ հայտարարություն են արել:
ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը հիշեցրեց երկրաշարժը, ավերածությունները, ու մարդիկ հայհոյում էին շինարարներին, որ անորակ են կառուցել շենքերը. «Թվերի համար պատասխան տալը հեշտ է, բայց մարդկանց կյանքերի համար շատ դժվար է լինելու: Մեր երկիրը գտնվում է երկրաշարժի գոտում, պետք է մտածենք նաև որակի մասին: Պարսկական ցեմենտը ոչ մի փորձաքննություն չի անցել: Եթե էսօր ոչ ոք պատասխան չտա, վաղը նորից մնալու է մեր խղճներին մեր ժողովրդի էդ տանջանքներն ու ցավերը»:
Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի:
Այսօր Երևանի ավագանու նիստում մերժվեց «Լույս» խմբակցության անդամ Թեհիմնա Վարդանյանի՝ Երևանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ նախագիծը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային ԶԼՄ-ներում և լրագրողների շրջանում:
Կոռուպցիայի գործով առաջին դատավարությունն է կայացել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների եւ եւս 12 հոգու նկատմամբ, որի ընթացքում ընթերցվել են ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքներ:
«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։
Պատասխանելով գործընկերոջը՝ Թեհիմնա Վարդանյանը նկատեց՝ հանձնաժողովի նիստի ժամանակ Իզաբելլա Աբգարյանի հնչեցրած կարծիքի համաձայն՝ նա դեմ է, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցին, քանի որ իր երեխաները կարող է 15 տարի հետո պարզեն, որ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ չէ: «Սա Ձեր տեսակետն է, ճի՞շտ է, տիկին Աբգարյան»,- ընդգծեց Թ. Վարդանյանը։
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում:
Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 22-ին հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը կայանալու է Բաքվում, մայիսի 29-ին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին հորդորել է եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին։ ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության եւ նրա ինստիտուտների նկատմամբ:
ԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթին: Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
արչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Այսօր Արկադի-Տեր Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է. լեգենդար հրամանատարը դառնում է 80 տարեկան:
«Կռիվն իրենց մեջ է, մեզ էլ պատանդ են պահել, ոչ մի բացատրություն չեն տալիս: Մարդ կա՝ հոգեկան շեղում է արդեն մոտը սկսվել, պարանը փաթաթել վզին՝ նստել է: Քանի օր է՝ սոված ենք, այստեղ սուրճ ու հյութ ենք կարողանում միայն խմել: Մեծ մասը նաև կանայք ենք»:
Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, որը ենթադրում է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով:
ՀՀ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն է կատարել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում` առաջարկելով տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ:
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:
Ֆրանսիան առաջարկել է ժամանակավորապես հակաօդային պաշտպանության միջոցներ` SAMP-T համակարգեր տեղակայել Թուրքիայի տարածքում:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ժամը 12:00 կմեկնարկի ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը։
ԱՄՆ-ը պահանջում է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնումից:
Մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը, որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին, մայիսի 22-ին կտոներ ծննդյան 95-ամյակը: