Բաժիններ՝

«Արսենալի» լեգենդը Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելը որակել է «խայտառակություն»

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու հարցը լուծվել է, սակայն քննարկումները չեն դադարում:

Մխիթարյանն ու ակումբը հայտնեցին, որ ֆուտբոլիստի անձնական դրդապատճառներով Մխիթարյանը չի մեկնի Բաքու:

Մխիթարյանի որոշումից հետո թե՛ ակումբի երկրպագուները, թե լրագրողները և թե՛ ֆուտբոլային գործիչները քննադատեցին ՈՒԵՖԱ-ին նրա համար, որ իրենք չեն կարողացել լուծել Մխիթարյանի խնդիրը, և հայ ֆուտբոլիստն անվտանգության երաշխիքներ չի ունեցել: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել , որ ֆուտբոլիստը խնդիրներ չի ունենա, սակայն Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը դաշտում ապահովել չի լինի, քանի որ մարզադաշտում լինելու են հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր չեն ուզում իրենց երկրում տեսնել հայ ֆուտբոլիստին:

«Արսենալի» լեգենդներից մեկը՝ Յան Ռայթը, տեղեկանալով հայ ֆուտբոլիստի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ որակելով իրավիճակը՝ որպես «խայտառակություն»:

Կարդացեք նաև

Ռայթը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք չուներ նման բան թույլ տալ, և ինքը վախենում է նաև լոնդոնյան ակումբի երկրպագուների համար:

Հիշեցնենք, որ խնդիր կար նաև «Արսենալի» երկրպագուների հետ կապված: Հսկայական մարզադաշտում «Արսենալին» տրվել է ընդամենը 6000 տոմս:

Սիրարփի Աղաբաբյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031