ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) բացման հանդիսավոր արարողությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսի) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մայիս 27-30-ը այցելել են տարածաշրջան: Այցի արդյունքում տարածվել է հայտարարություն:
«Իշխանությունները, հանձինս Նիկոլ Փաշինյանի, գտնվում են «Սորոսի» իշխանության տակ, կատարում են նրա հրահանգները, սա էլ՝ ապացույց, որ ոստիկաններին Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բերել։ Շատ հետաքրքիր է, որ տարիներ շարունակ ոստիկանությանը ցեխոտած Լարիսա Մինասյանն այսօր ապավինում է հենց ոստիկանությանը։ Ծիծաղելի է, որ մինչև հիմա Հայաստանում ամեն ինչ կարելի էր արգելափակել, բացի «Սորոսի» հիմնադրամից, կարծես այս որջը մեր սրբության սրբոցն է»։
«Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»:
2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության 356 տարածքներում՝ 44 քաղաքներում և 311 գյուղական բնակավայրերում, ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ է կատարում «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ՝ մեկօրյա արձակուրդ է գնացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը:
Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի վիճակահանությունից հետո կարծիք հայտնեց, որ «մահվան խմբում» իր թիմը ձգտելու է արժանի մրցակից լինել բոլոր թիմերին:
Կյանքի 89-րդ տարում մահացել է կինոարվեստի հետազոտությունների հեղինակ, կինոգետ Անրի Վարդանովը:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատելով Սահմանադրության երաշխավորի` ՀՀ Նախագահի գործողություններից՝ տպավորություն կա, որ Սահմանադրության երաշխիքային սպասարկման ժամկետը, պարոն Սարգսյանի կարծիքով, ավարտվել է ու ինքը ասում է «Вы держитесь здесь! Вам всего доброго, хорошего настроения!»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնք գտնում են, որ Թեհրանը միջամտում է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին:
Արդյո՞ք այս նախագծերը և գաղափարները ծնվում են Երևանում, թե՞ դրանք մշակվում և ուղարկվում են այլ տեղերից։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հեռահար նպատակներով։
Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:
Տուրիստական նավի նավապետը, նավ, որը Բուդապեշտի (Հունգարիա) քաղաքային սահմանագծում մայիսի 29-ի երեկոյան Դանուբ գետում բախվել է զբոսանավի, ձերբակալվել է:
Ո՞վ է այդ տղան, որ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու Արցախյան հերոսամարտի արժեքների մասին կամ պետության ղեկավարի հասցեին: Լրջացե՛ք ու ձեր լակոտների սանձերը կապած պահեք:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանին նախընտրական ցուցակում հաջորդում է «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 1-ին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք ապրում ենք այնպիսի պետության մեջ, որտեղ օտարերկյա մասնավոր հիմնադրամներն ավելի պաշտպանված են, քան խորհրդարանն ու դատարանները…»:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
Ֆուտբոլի Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին խմբային փուլում կխաղա մրցաշարի հիմնական ֆավորիտների հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մոտ առկա ախտանշանները վկայում են, որ նա մի քանի տարի հոգեբանական կտտանքների է ենթարկվել Մեծ Բրիտանիայում:
Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի պնդմանը, որ ղարաբաղյան ադրբեջանցիները նույնպես պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ:
ԱՊՀ-ի երկրների նախագահների հանդիպումը հոկտեմբերի 11-ին կկայանա Աշգաբադում:
«Իրատես» թեչթը գրում է. «Իշխանամերձ տարածքում կրակն են ընկել վարչապետի և նրա կնոջ հայտարարությունների ձեռքը։ Չեն հասցնում մեկի համար հարմար ձևակերպում գտնել, «սվաղել», մյուսը չի ուշանում։
Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: