
«Լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ, եղել է վաղուց». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է մամուլի այսօրվա այն հրապարակումներին, որ ՊԲ սպան մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը, փոխարենը ջուր լցրել.
«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:
Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` իրավական հանգուցալուծումը», – իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին,…
Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Freitag, 31. Mai 2019