
Հետախուզվող երիտասարդը գտնվում է քննչական մեկուսարանում որպես ամբաստանյալ

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մայիսի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 24-ամյա Ալբերտ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, ներկայումս գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ-ում։ Հաստատվել է, որ Ալբերտ Հ.-ն 2018թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանում որպես ամբաստանյալ: