«Արցախի նախագահին նման հայտարարությամբ սպառնացողի լեզուն ոչ թե կկտրենք, այլ «քոքից կքաշենք». Արագած Ախոյան. «Իրատես»
«Քաղաքական դաշտում միշտ էլ եղել ու լինում են վերադասավորումներ, բայց այս տեսակի խորհրդարան չէի սպասում»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ, նշելով՝ թեև երկրում այսօր արհեստածին հանդարտություն կա, բայց անընդհատ նոր իրադարձության ես սպասում, որ կարող է սարսափ առաջացնել. թվում է` խաղաղություն ու հանդարտություն է տիրում, բայց անբացատրելի ներքին տագնապ կա, անհասկանալի շրջափուլում ենք ապրում, կարծես մի ինքնաթիռի մեջ ենք հայտնվել, և անհայտ է` ովքեր են օդաչուները և ուր են տանում մեզ:
-Օրերս էլ Ազատության հրապարակում հաջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարել է, թե պատրաստ է քարերով ջարդելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:
– Վերջերս, այո, որոշ վայ հեղափոխականների կողմից հնչում են նմանատիպ կոչեր, որ վտանգում են Արցախի անվտանգությանը: Ուզում եմ հատուկ շեշտել՝ Արցախի նախագահին նման հայտարարությամբ սպառնացողի լեզուն ոչ թե կկտրենք, այլ «քոքից կքաշենք»: Պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարի հասցեին գյադայական արտահայտություններ երբևիցե չպետք է հնչեն, դա թուլացնում է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը: Ո՞վ է այդ տղան, որ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու Արցախյան հերոսամարտի արժեքների մասին կամ պետության ղեկավարի հասցեին: Լրջացե՛ք ու ձեր լակոտների սանձերը կապած պահեք:
-Այսինքն՝ մշակույթի ու սփյուռքի նախարարության օպտիմալացումը պատահական չե՞ք համարում:
-Այդ նախարարությունների օպտիմալացումն ազգը թուլացնել է նշանակում: Ես չեմ ասում, թե նախարարության աշխատակիցները կոտորվում էին գործ անելով, այո, շատ էին բացթողումները, բայց օպտիմալացումը հարցի լուծում չէ: Հիշում եմ, որ, օրինակ, սփյուռքի հետ կապ ունեցող ՀԿ-ները ինտեգրված էին նախարարությանը, համագործակցում էին, մեզ հետ հաշվի էին նստում, մեր կարծիքը հաշվի էին առնում:
-Ձեր դիտարկմամբ` էյֆորիկ թմբիրից մարդիկ արթնանու՞մ եմ:
-Եթե մեկ տարի առաջ խոսեինք, քննադատեինք իշխանության քայլերը, մարդիկ մեզ չէին հասկանա: Խոսելն ու մի ամբողջ համակարգի դեմ դուրս գալը ռիսկային էր, մենք էլ լռում էինք ու սպասում: Բայց այսօր բոլորն են խոսում արդեն, մարդիկ տեսնում են` բան չի փոխվել: Գուցե ինչ-ինչ արատավոր բարքեր փոխվել են կամ ուղղակի դրանց մասին այլևս չեն խոսում, բայց գլոբալ առումով ոչինչ չի փոխվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: