
Արժանի մրցակից կլինենք յուրաքանչյուր թիմի. Արթուր Ոսկանյան

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի վիճակահանությունից հետո կարծիք հայտնեց, որ «մահվան խմբում» իր թիմը ձգտելու է արժանի մրցակից լինել բոլոր թիմերին:
Ոսկանյանը կեսկատակ-կեսլուրջ շեշտեց, որ վիճակահանությունը կատարած Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին թիմին էլ մտածելու բան չեն թողել: «Եթե հայտնվել ենք նման խմբում, ապա պետք է խաղանք, և ավելի նախընտրելի է ուժեղների հետ խաղալ: Ձգտելու ենք արժանի մրցակից լինել բոլոր թիմերին»,-առանձնացրեց Ոսկանյանը:
Վերջինիս խոսքով` մրցաշարի ֆավորիտներ են նրանք, ովքեր Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում են: «Երկրորդ ենթախմբում մյուսներից կտարբերվի Ֆրանսիայի ընտրանին»,-ասաց նա: