ԱՊՀ-ի երկրների ղեկավարները հոկտեմբերի 11-ին հանդիպում կանցկացնեն Աշգաբադում

ԱՊՀ-ի երկրների նախագահների հանդիպումը հոկտեմբերի 11-ին կկայանա Աշգաբադում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 31-ին կայացած նիստի արդյունքները:

«Հոկտեմբերի 11-ին Համագործակցության երկրների նախագահները կհավաքվեն Աշգաբադ քաղաքում, որտեղ, ինչպես մենք պլանավորում ենք, կընդունվեն ԱՊՀ-ի հետագա ամրապնդմանը նպաստող մի շարք կարեւոր որոշումներ»,-ասել է նա:

«Թուրքմենստանի մեծարգո նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պատվիրակությունների ղեկավարներին հայտնել է, որ արդեն այժմ ԱՊՀ-ի երկրների համար այդ կարեւոր նիստի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում»,-հավելել է Լեբեդեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031