Ղարաբաղի հարցը մեր համար լուծված ու փակված է, ժողովուրդը կարգավորել է Արցախի հարցը. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի պնդմանը, որ ղարաբաղյան ադրբեջանցիները նույնպես պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ:

«Դե թող քննարկեն, տեսնենք՝ ինչ պայմաններով է»,- ասաց Ծառուկյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցը մեր համար լուծված ու փակված է, ժողովուրդը կարգավորել է Արցախի հարցը։

«Մենք ոչ մի մտահոգություն չունենք, ինչ պետք էր, Արցախի ժողովուրդն արել ա, միայն մնում ա միջազգային ճանաչում»,- ասաց Ծառուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031