Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին հենց դեպքի վայրում․ տղամարդը ձերբակալվել է
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են Երևանի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Տունը, որտեղ հայտնաբերվել է տղամարդը ո՛չ նրանն է, ո՛չ էլ հարազատներից մեկինը։
Դեկտեմբերի 13-ի գիշերը տանտերն ահազանգել էր ոստիկանության Մասիսի բաժին ու հայտնել, որ հարևանները զանգել են իրեն ու ասել, որ տունը գող է մտել։ Մասիսի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բնակարանագողը հենց բնակարանում էլ բռնվել էր՝ չհասցնելով լքել դեպքի վայրը։
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին ու ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել բնակարանային գողության փորձի հատկանիշներով։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են։