Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Թուրքիան մեծապես հետաքրքրված է ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներով:
Հայաստանը չի հաստատել է Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Պեկինում անցկացվել է «կեղծ» տաքսիների ոչնչացման ցուցադրական ընդգրկուն ակցիա:
ԱԺ-ում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին:
«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը, բոլորս դրան ենք սպասում»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ:
Ինչո՞ւ այրեցին «Ձյունիկ» սառնարանը. Գործարարը դիմում է Նիկոլ Փաշինյանին. ուղիղ. tert.am
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին՝ ընդգծելով, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով որպես վարչապետ՝ ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Արցախի հարցի միջազգային ընկալումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու թեման:
«Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ:
Օգոստոսի 28-ին, ժամը 00:09-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա:
«Այս 1.5 տարվա ընթացքում, Ձեր գլխավորությամբ, պարոն Փաշինյան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մսխում է նախորդներից թողած կապիտալը, նախ և առաջ, Արցախյան կարգավորման հարցի հետ կապված»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ճապոնիային վաճառել 3,295 միլիարդ դոլար ընդհանուր գումարի SM-3 Block-IIA հակահրթիռներ: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտագության վարչությունը՝ DSCA-ն (Defense Security Cooperation Agency)։
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը:
Օգոստոսի 28-ին, ժամը 00:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:
Ավարտվել է Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Ամազոնիայի անտառները պաշտպանելու միջոցառումների շուրջ:
«911» ծառայությունում օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ:
Մալայզիայի Գերագույն դատարանն օգոստոսի 28-ին ձեռնամուխ է եղել 1MDB պետական ներդրումային հիմնադրամի շուրջ 547 միլիոն դոլար գումարի միջոցների հափշտակման մեջ նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի մեղադրման քրեական գործի քննությանը:
«Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը՝ կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ, նա ի զորու չեղավ կատարել»,- հայտարարեց Աշոտյանը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:
Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։
2019թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում։
Օգոստոսի 27-ին, ժամը 21.57-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալիխանյան փողոցում Ռաֆիկ Մարտիրոսյանը մոլորվել է, տան հասցեն չի հիշում: