Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թերթի տեղեկությունը հավաստի չէ. «Չի համապատասխանում իրականությանը: Վարչապետը տարբեր հրավերներ է ստանում, և ինքն է որոշում՝ որոնք ընդունել»:
Օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Օգոստոսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին:
Արթուր Աբրահամը տեսաուղերձով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին:
Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան»։
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Երեկ երեկոյան Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ:
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս են գրվել հիվանդանոցից։
«Դուք ինձ խոստացաք ցույց տալ այդ փաստաթուղթը, ես էլ ծանոթ խառնեցի, նախապես լավ հոգեբան գտա, երկու անգամ զանգահարեցի Ձեր ընդունարան՝ հանդիպելու համար, ու պարզվեց՝ ապարդյուն, քանզի մի քանի անգամ խուսափելուց հետո, Դուք ինձ անձամբ խոստովանեցիք, որ փոշմանել եք Ձեր խոստման համար: Այսպես պայթեց հող «հանձնող նախորդ ռեժիմի» միֆը, իսկ իմ ծանոթ հոգեբանը մնաց առանց լուրջ պոտենցիալ այցելուի»:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր` Օգոստոսի 31-ին, Արցախի հերոս,Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Արմանը քաղաքական գործընթացներին երբեք չի խառնվել, միակ դեպքը եղել է այն ժամանակ, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանին հեռացնում էին աշխատանքից: Դրսում բողոքի ակցիա էր ու հիվանդանոցի աշխատանքը պարզապես կաթվածահար էր եղել: Իջնելով ներքև՝ նա նկատողություն արեց՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատանքը կաթվածահար են արել»:
Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբեր ամսին այցելելու է Ադրբեջան:
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։
Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները օրերս հայտարարել են Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Աբսուրդի թատրո՞ն է՝ հավանաբար կմտածեն շատերը:
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
168.am-ի հետ զրույցում Էդգար Առաքելյանը նշեց, որ արդեն կարդացել է գործընկերոջ գրառումը և նրան կպատասխանի, իսկ հրապարակային ոչինչ չի ասի։
Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Պակիստանում հարսանեկան արարողությունից հետո 24 քաղաքացու տեղափոխող ավտոմեքենան կամուրջի փլվելու հետևանքով ընկել է գետը:
Մենք պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի և աջակցություն է դառնում այլ ոլորտների համար, հակառակ դեպքում՝ եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, այնպիսի քայլեր, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը՝ ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, ստպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից:
Օգոստոսի 30-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: