Բաժիններ՝

Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 9-ը հիվանդանոցներից դուրս են գրվել

Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։ Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,- ասված է դեսպանատան տարածած հաղարդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031