ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դիվանագիտական կորպուսի ներուժը հնարավոր է օգտագործել պետության զարգացման համար:
Արդեն որքան ժամանակ է՝ ներիշխանական շրջանակներում քննարկվում և մամուլում առանձին դրվագներով և ընդհանուր պատկերներով ներկայացվում է Փաշինյանի կառավարության և առհասարակ թիմի ներսում առկա անհանդուրժողականությունն ու պառակտման հավանականությունը։
Ֆրանսիայի Մոնակո քաղաքում ավարտվեց Եվրոպայի լիգայի 2019-2020 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին:
«Մեկ բան գիտեմ. անասունների շրջանում հիվանդություններ են ընկել թե՛ խոզերի, թե՛ կովերի մոտ: Սրսկումներ չեն արվում: Այս տարի սարսափելի է լինելու, անասնակեր չկա, ստիպված պետք է մորթեն, իսկ դրա արդյունքում կաթնամթերքն ու մսամթերքը կթանկանան»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 2-րդ համաշխարհային պատերազմի 80-ամյա տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման վերաբերյալ։
Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:
«Ինտերը», նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակելը, ցանկանում է կազմակերպել Մաուրո Իկարդիի՝ վարձավճարով այլ ակումբ տեղափոխությունը:
«Առաջին արձակուրդը ընտանիքիս հետ անցկացրինք հավատարմագրված երկրում՝ Ջերմուկում: Տպավորված ենք բնության գեղեցկությամբ և հարստությամբ:
Մաթեմատիկայի «Կենգուրու», հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթներում ու միջազգային առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած և ուսումնական հաստատությունները ոսկե մեդալով ավարտած աշակերտները ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
2019թ․ հուլիսին Թուրքիա այցելած օտարերկրացիների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 16․67 տոկոսով՝ կազմելով 6 մլն 617․380։ Իսկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14․11 տոկոսով՝ հասնելով 24 մլն 693․886-ի։
«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։
Նախորդ տարի Արայիկ Հարությունյանի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաև ԿԳՆ մամուլի այն ժամանակվա խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ էր տվել այդ հարցով դիմել Մայր Աթոռին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի իր ակնկալիքներով:
«Ես հո ամեն բառ չե՞մ մեկնաբանի: Ուղղակի կհավելեմ՝ եթե մեկը գրառում է անում, անկախ նրանից՝ ով է, նաև չպետք է մոռանա նշել, որ դրա մի մասը պայմանավորված է աննախադեպ հարկային եկամուտների աճով»:
Apple ընկերությունը լրագրողներին շնորհանդեսի հրավեր է ուղարկել, որը սեպտեմբերի 10-ին կկայանա Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple Park մասնաշենքի տարածքում գտնվող Սթիվ Ջոբսի թատրոնում։
«Կոռուպցիայի՝ որպես երևույթի մերժողականությունը նույնիսկ շատ խիստ չի դրված մեզանից յուրաքանչյուրի մոտ, և հանրությունը շատ վատ չի նայում, երբ ինչ-որ մեկը ծանոթ-խնամի կապից ելնելով՝ նշանակվում է պաշտոնի, ես ասում եմ՝ ամեն մեկն իր համար»։
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Oգոստոսին 8-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, և քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը:
Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի oգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի բարեգործական կազմակերպություններին, որոնք կօգնեն այն բրիտանացիներին, ովքեր մշտապես բնակվում են ԵՄ-ի երկրներում, ձեւակերպելու կեցության վկայագիր եւ այլ փաստաթղթեր Brexit-ից հետո:
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից:
Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացության վերաբերյալ: Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Մեղրիից առաջին անգամ ուղղաթիռով պացիենտին տեղափոխել են Երևան 2 ժամ 22 րոպեում:
Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին: