Բաժիններ՝

«Եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, ստպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց՝ Կառավարության համար ծրագրային է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածությունը, իսկ որպես տեսլական՝ կարևորեց Հայաստանի մշակվող արդյունաբերության զարգացումը.

«Հրավիրել ենք տնտեսավարողների՝ հիմնականում արտադրության ոլորտի այն ներկայացուցիչներին, ովքեր արտահանման գործում որոշակի արդյունքներ և պոտենցիալ ունեն, նաև շինարարության և այլ ոլորտների ներկայացուցիչների:

Ընդհանուր առմամբ, ինչպես գիտեք, մեր կառավարության համար ծրագրային է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածությունը, այսինքն՝ մենք պատկերացնում ենք՝ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և դա լինի մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը:

Նաև մշակվող արդունաբերությանն աջակցելն է մեր ծրագրային դրույթներից, և այս թեմայի վրա շատ լուրջ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել, բայս սա այդքան էլ պարզ թեմա չէ ՝ ինչու, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունը իրապես նպաստում է որպեսզի ոլորտները զարգանան, դառնան առավել մրցունակ:

Մենք պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի և աջակցություն է դառնում այլ ոլորտների համար, հակառակ դեպքում՝ եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, այնպիսի քայլեր, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը՝ ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, ստպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից:

Այս է պատճառը, որ մենք այս ողջ ընթացքում, նաև նման հանդիպումներով, ուզում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել, որպեսզի կարողանանք ճիշտ ընկալել ձեր կողմից եկող ազդակները, կարողանանք դրանք ճիշտ կերպով կառավարել և արձագանքել:

Շինարարության ոլորտում նույնպես մենք շատ լուրջ հետաքրքրություն ունենք, որպեսզի աջակցության ճիշտ բանաձևեր դնենք, որովհետև երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, առաջարկը չի աճում և այդ պայմաններում գների շատ էական աճ կա: Այստեղ կարևոր է մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենաք և շուկայում ցնցումներ չլինեն:

Ընդհանուր առմամբ, մեր տեսալականը հետևյալն է, որ Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա, այն պետք է դառնա մեր տնտեսության կարևոր հենասյուներից մեկը:

Իհարկե, մենք այս խոսակցությունը մի փոքր տարբերակում ենք բարձր տեխնոլգիաների և ռազմարդյունաբերության ոլորտների հետ խոսակցությունից. նրանց հետ խոսակցությունը մի փոքր այլ նրբերանեգներ ունի:

Տուրիզմի ոլորտի հետ նույնպես առանձնահատուկ խոսակցություն ունենք, որովհետև, ըստ էության, տուրիզմը նույնպես կարող ենք արտահանման մի տեսակ և ճյուղ համարել. ծառայությունները որոնք մատուցվում են և ապրանքները որոնք սպառվում են այդ հարթակում ունեն արտահանման տրամաբանություն :

Այս ընթացքում էկոնոմիկայի նախարարը հանդիպումների շարք է ունեցել և հավաքագերլ է առաջարկները, ոորնք եկել են մշակվող արդյունաբերության և արտահանող ոլորտներից:

Բավականին տեղեկատվություն ենք հավաքել և դրանք համապատասխան որոշումներ դարձնելու բարդ խնդրի վրա առաջիկայում պետք է միասին աշխատենք: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կառուցողական և արդյունավետ երկխոսություն վարել այս խնդրի լուծման համար»:

Իմ խոսքը արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանը

Իմ խոսքը արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանը

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 31. August 2019

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս