
Գագիկ Խաչատրյանը երեկ հետազոտվել է «Աստղիկ» բուժկենտրոնում

Երեկ երեկոյան Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց «Աստղիկ» բուժկենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Վերջինս չհերքեց, որ Գ. Խաչատրյանը երեկ եղել է բուժկենտրոնում. «Այո հետազոտվել-գնացել է: Ինքնուրույն է եկել՝ իրեն չեն տեղափոխել»:
Ա. Ասատրյանն այլ մանրամասներ չփոխանցեց:
Զարուհի Դիլանյան