
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից ևս 3-ը դուրս է գրվել հիվանդանոցից

Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս են գրվել հիվանդանոցից։
Այժմ հիվանդանոցներում գտնվում է 4 քաղաքացի, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։