Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ:
Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է կառավարությունից։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների Դաշինք նախաձեռնության անդամները միացան հայտարարված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դամից իրականացվող նստացույցին` ի աջակցություն Ռ. Քոչարյանին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Ջորջ Վելային:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ համընկնի համարժեք արտաքին և ներքին քաղաքականության միջավայրի հետ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարզվում է, բայց սովորություն չունի տոնական օրերին սրբավայրեր այցելելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել դրա մասին։ Այս մասին այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
«Մենք այս շինծու գործի տարբեր էտապներում մի քանի անգամ հայտարարել ենք, որ Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին՝ մեզ համար ակնհայտ այս քաղաքական գործընթացի շրջանակներում»,- այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակին։
Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի գավաթի խաղարկությունում:
Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավականին անկանխատեսելի և արագ, դինամիկ սցենարով, և իրավիճակի լոկալ փոփոխությունները հաճախ են հաջորդում միմյանց: Դեռևս Ամուլսարի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով դատավարությունները, հայ հանրությունն ականատես դարձավ իշխանության ուժային բլոկում տեղի ունեցող արմատական և սենսացիոն հրաժարականների, որոնք ողջ քաղաքական դաշտը տակնուվրա արեցին և նոր վերադասավորումների սցենարների քննարկման առիթ հանդիսացան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ:
«Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է, բայց քանի որ մեր միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել ենք երեք օր առաջ, ապա բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այստեղ էր գալու, այլ ոչ թե՝ Գյումրի»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «գայլերի» և Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիից թռանք Լոս Անջելես»:
Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դա հենց այդ կառույցի գործառույթներից է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել է նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ գտնվում է Հաղպատի վանական համալիրում։ Այստեղ հոգևոր հովվի և հավաքվածների հետ Երրորդ նախագահը մասնակցեց միասնական աղոթքի։
«Դրա կարիքը կար, փայլուն որոշում»․ Խաչատուր Սուքիասյանը՝ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ազատման մասին
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինհնան իր թվիթերյան էջում գրել է․ «Հայաստանում բանկային գաղտնիքի մասին օրենքը կարող է փոխվել միայն մեկ ուղղությամբ, այն է՝ լրացուցիչ երաշխիքներ ստեղծել դրա պահպանումը ուժեղացնելու և բանկերից ցանկացած արտահոսք բացառելու համար: Հորդորում եմ վարչապետին ետ վերցնել որոշումը. թալանը բացահայտելու բազմաթիվ այլ ձևեր կան»:
Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։
Այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխարինած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված գործը նախադեպ չէ՞ , որ մյուս դատավորներն իրենց վճիռներում զգույշ լինեն, ԲԴԽ նախագահն արձագանքեց, որ դա դատարանի նկատմամբ ճնշում չի համարում: