Բաժիններ՝

Կիևում չեն բացառում «փաթեթային» լուծումը Դոնբասի և գազի տարանցման շուրջ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն չի բացառել ՌԴ-ի հետ գազի տարանցման վերաբերյալ հարցերի լուծման հնարավորությունը՝ նորմանդական ձեւաչափի շրջանակներում Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրի հետ միասին։

«Հնարավոր է երկար-երկար նիստերի արդյունքում մշակվի որեւէ մեծ համաձայնագիր, յուրատեսակ big deal, որը կներառի ոչ միայն Դոնբասի հարցի լուծումը, այլեւ, օրինակ, Ուկրաինայի էներգետիկական անվտանգությունը»,-հայտարարել է նա, պատասխանելով թղթակցի հարցին, որը վերաբերել է «փաթեթային լուծման հնարավորությանը, որը կներառի ե՛ւ Դոնբասի, ե՛ւ մատակարարման, ե՛ւ գազի տարանցման հարցերը»:

Միեւնույն ժամանակ նախարարը հաստատել, որ, իսկապես, «(նորմանդական ձեւաչափի-ԵԽ-ի) առանձին փաստաթղթերում, հայտարարություններում արծարծվում է Ուկրաինայի էներգետիկական անվտանգության հարցը», հաղորդել էՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս