«Էրդողանի և Պուտինի վտանգավոր գործընկերությունը և քրդերի վտարումը էլ ավելի տագնապալի ու քստմնելի է դարձնում մեր դավաճանությունը». Ռիչարդ Բլյումենտալ
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալն անհանգստություն է հայտնել Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններիէ «քստմնելի դավաճանություն»։
«(ԱՄՆ-ի) նախագահը հրաժարվեց ամերիկյան պատասխանատվությունից ու առաջատարությունից, եւ Պուտինը միջամտեց՝ լցնելու այդ դատարկությունը: Էրդողանի եւ Պուտինի վտանգավոր գործընկերությունը եւ քրդերի վտարումը էլ ավելի տագնապալի ու քստմնելի է դարձնում մեր դավաճանությունը»,-գրել է Բլյումենտալը Twitter-ում: Իր գրառման մեջ սենատորը հղում է անում Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների պայմանավորվածությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով՝ Սիրիայի Թել Աբյադ եւ Ռաս Էլ Այն սահմանամերձ քաղաքների միջեւ կպահպանվի անվտանգության գոտին: Ընդսմին Սիրիայի հյուսիսային տարածքները վերահսկող քրդական կազմավորումները սահմանից հետ կքաշվեն մինչեւ 32 կիլոմետր:
Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից տարածաշրջան կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողներ, բայց թուրքական գործողության գոտուց դուրս: Նրանք կօժանդակեն քրդական ուժերի դուրսբերմանը: Ընդհանուր առմամբ քրդերին 150 ժամ է տրվում Սիրիայի խորքը հեռանալու համար, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ի ժամը 18:00-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: