Եգիպտացին դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել։
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։ Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին խոսեց նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշեց, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է […]
Եվրամիությունը կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը դուրս գա դրանից, որն աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրն է:
Լեհաստանը «խախտել է եվրոպական իրավունքի նորմաներն» իր դատական համակարգի բարենորոգման շրջանակում, մասնավորապես, Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակային տարիքի նվազեցման հարցում:
Հոկտեմբերի 27-ին հաղորդվել էր Անտառուտ գյուղում տեղի ունեցած գազաբալոնի պայթյունի մասին, ինչի հետևանքով 1958 թ. ծնված Նորիկ Մադոյանը և նրա կինը` 1958 թ. ծնված Վարդուհի Գալստյանը, տեղում մահացել էին, իսկ 1945 թ. ծնված Ալեքսեյ Ավանեսյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ռուսաստան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ստույգ ժամկետներ առայժմ չկան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Թուրքական հոսքի» բացմանը Թուրքիայի ղեկավարի ժամանման վերաբերյալ տեղեկատվութունը:
ORSIS ընկերության ռազմական արտադրանքը, որով նա մասնակցելու էր ՀՀ ԶՈւ ձախողված տենդերին, բազմիցս հաջողությամբ փորձարկվել է հայ զինծառայողների կողմից և հարցեր չի առաջացրել տեղի մասնագետների կողմից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Մադրիդի «Ռեալը» քննադատել է Իսպանիայի առաջնության մրցավարությանը: Թիմը վստահ է, որ մրցավարների մեղքով իրենք կորցրել են յոթ միավոր:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ, քան նախատեսվում էր ի սկզբանե:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ:
«Իմ կենսագործունեությանը չի համապատասխանում փախչելը կամ խոչընդոտելը»:
«Անհավասար պայմաններում է գտնվում երկրորդ նախագահը»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից:
Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից ներկայացրեցին իրենց գաղափարները և փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երևանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։ Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվեց մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն էր ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։
ՀՀ կենտրոնական բանկը իր երրորդ եռամսյակի ծրագրում 2019-ի համար նախանշել է 1.5 տոկոս գնաճ, հիմա՝ չի բացառում մի փոքր ավելի ցածր ցուցանիշը: Դա պայմանավորված է միրգ-բանջարեղենի գների տատանմամբ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:
Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Այս մասին որոշումն ընդունվեց միաձայն:
168 ԼՐԱՀՈՍ
«Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, հեռացրել են»: Այս մասին այսօր լրագրողների հգետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև վաճառում է դաշնակիցներին ու գործընկերներին։ Դաշնակիցների մեջ մտնում է նաև Հայաստանը, որին ավելի շատ զենք է վաճառում, վաճառվում են այնպիսի զենքեր, որոնք մյուս երկրներին չեն տրամադրվում։ Կարծում եմ՝ այս հարցում Ռուսաստանից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:
Հետամուտ լինելով երեկ տարածված հայտարարության պահանջի կյանքի կոչմանը` ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը (ՀՅԴ ՀԵՄ)-ը, հինգշաբթի օրը` ժամը 11:00-ին կազմակերպում է Արայիկ Հարությունյանին հրաժեշտ տալու ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց: Այս մասին հայտարարել է ՀՅԴ ՀԵՄ-ը:
«Լսել եմ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում ասել է՝ «Արցախը Հայաստան է»: Իսկ Ադրբեջանի նախագահն իմ ներկայությամբ վերջերս էլ ասաց, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այնպես որ, իրականությունն ամեն մեկը տարբեր կերպ է ընդունում»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում մեկնարկած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Արցախում հնչեցրած հայտարարությանը՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանն այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի, Հայաստանը և՛ կխոսի, և՛ այդ հարցը կբարձրացնի, և՛ հարցերի լուծմանը կհասնի: Պարոն Զատուլինը ճիշտ է ասում, բայց չմոռանանք, տարիներ առաջ, երբ մեր սահմանում լարվածություն կար (հիմա էլ կա), Բորդյուժայի հայտարարությունը, ՀԱՊԿ-ը պատրաստ էր որևէ ձևով արձագանքել, եթե դա վերաբերում էր ՀՀ սահմանների պաշտպանությանը»:
«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նոյեմբերի 5-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովին:
Հիմնավորում։ ԱԱԾ մեկուսարաննների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը։
«ՀԱՊԿ անդամ երկրները հստակ պատկերացնում են ահաբեկչության վտանգը և կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ունեն իրենց խնդիրն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Ինչպես գիտեք, մենք Սիրիայում ենք գործողություններ իրականացնում, այդ թվում՝ ահաբեկչության ներփաթանցումը ՀԱՊԿ անդամ երկրներ կանխարգելելու նպատակով։ Կարծում եմ՝ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված են այդ վտանգը կանխելու հարցում»,- Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից առաջ ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: