Բաժիններ՝

«Ռեալում» կարծում են, որ մրցավարների պատճառով թիմը կորցրել է յոթ միավոր

Մադրիդի «Ռեալը» քննադատել է Իսպանիայի առաջնության մրցավարությանը: Թիմը վստահ է, որ մրցավարների մեղքով իրենք կորցրել են յոթ միավոր:

AS-ի փոխանցմամբ՝ Մադրիդում քննարկում են երեք հանդիպում: Առաջինը «Բետիսի» հետ հանդիպումն է (0:0)։ Ըստ «Ռեալի»՝ մրցավարը պետք է ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակեր։ «Վիլյառեալի» հետ խաղում (2:2), ըստ մադրիդյան ակումբի, ևս չի նշանակվել 11-մետրանոց՝ Վինիսիուսի նկատմամբ խախտման դրվագում։ «Մալյորկայի» հետ խաղում ևս, որտեղ մադրիդյան ակումբը պարտվել է, ըստ թիմի, չեն նշանակվել մի շարք տուգանայիններ։

Հիշեցնենք, որ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալն» ու «Բարսելոնան» հավասար միավորներով առաջատարն են, բացի այդ, նրանք մյուս թիմերի համեմատությամբ անցկացրել են մեկ խաղ քիչ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930